Рейтинг@Mail.ru
USD
377.27
EUR
437.9
RUB
4.7436
GEL
138.38
2026 թ. մարտի 12, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+1

Փոփոխություններ Ընտրական օրենսգրքում. կուսակցությունների անցողիկ շեմն ու ընտրագրավի չափը նվազել են

Երեկ, 16:13
Կուսակցությունների անցողիկ շեմն իջել է՝ հասնելով 4 տոկոսի, դաշինքների շեմը բարձրացել է, ասել է ԿԸՀ նախագահը
Փոփոխություններ Ընտրական օրենսգրքում. կուսակցությունների անցողիկ շեմն ու ընտրագրավի չափը նվազել են

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի․/ԱՌԿԱ/․ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ասուլիսի ժամանակ ներկայացրեց փետրվարի 7-ից ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները։

Նա հայտնեց, որ կուսակցությունների անցողիկ շեմն իջել է՝ հասնելով 4 տոկոսի, դաշինքների շեմը բարձրացել է։

«Մինչև 3 կուսակցություններից բաղկացած դաշինքներն 8 տոկոս շեմի ներքո են, իսկ 3 և ավելի կուսակցություններից բաղկացած դաշինքները 10 տոկոս անցողիկ շեմ պիտի հաղթահարեն»,- ասաց Հովակիմյանը:

Նրա խոսքով՝ մյուս փոփոխությունն այն է, որ կուսակցությունների պարագայում գրավի չափը 10 միլիոնից իջեցվել է 7,5 միլիոնի, դաշինքների պարագայում սահմանվել է 15 միլիոն: 

«Սա արվել է այն միտումով, որպեսզի օրենսդրությունը նպաստի քաղաքական ուժերի խոշորացմանը, գաղափարակից քաղաքական ուժերն ավելի հակված լինեն միավորվելու, և կուսակցությունները խոշորանան»,- ասաց ԿԸՀ նախագահը:

Նշենք, որ ԱԺ հերթական ընտրությունները տեղի կունենան հունիսի 7–ին։