Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Պետք է ձեռնպահ մնալ միակողմանի ազդարարումներից. Նաղդալյանը` վաշինգտոնյան հանդիպման վերաբերյալ Մամեդյարովի հայտարարության մասին

18.04.2019, 18:32
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ–ն առաջարկել է Վաշինգտոնում անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումը։
Պետք է ձեռնպահ մնալ միակողմանի ազդարարումներից. Նաղդալյանը` վաշինգտոնյան հանդիպման վերաբերյալ Մամեդյարովի հայտարարության մասին
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը հինգշաբթի մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ–ն առաջարկել է Վաշինգտոնում անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումը։

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նվիրված ցանկացած հանդիպում հաստատելուց հետո այդ մասին հայտարարվում է համաձայնեցված ընթացակարգերով։ Իրապես, դիտարկվում է ապագա հանդիպումը համանախագահ երկրներից մեկում անցկացնելու հնարավորությունը՝ հաշվի առնելով նախկին նմանօրինակ հանդիպումների աշխարհագրությունը։ Քանի որ այս հարցը դեռևս քննարկման փուլում է, պետք է ձեռնպահ մնալ միակողմանի ազդարարումներից և հրապարակային բանակցությունների գործելաոճից», – նշեց Նաղդալյանը։

Նրա խոսքով, համանախագահ երկրներից մեկում կայանալիք հանդիպման մասին նախապես հայտարարելն անհարգալից վերաբերմունք է գործընթացի մասնակիցների, բայց առաջին հերթին՝ տվյալ համանախագահի նկատմամբ: 

«Դեռևս չկայացած պայմանավորվածությունների ազդարար դառնալու ձգտումը չի նպաստում փոխվստահության հիման վրա նորմալ աշխատանքային մթնոլորտի ձևավորմանը», - նշեց Նաղդալյանը։–0–