Рейтинг@Mail.ru
USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
2026 թ. ապրիլի 6, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

Պաշտոնանկ է արվել ոստիկանության Նոր Նորքի պետը

04.08.2016, 17:03
Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով պաշտոնանկ է արվել ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Արմեն Վաթյանը։
Պաշտոնանկ է արվել ոստիկանության Նոր Նորքի պետը

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով պաշտոնանկ է արվել ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Արմեն Վաթյանը։

Այդ մասին Tert.am-ին հայտնել է ՀՀ ոստիկանության լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից Զարզանդ Գաբրիելյանը:

Ըստ Գաբրիելյանի, Արմեն Վաթյանն ազատվել է աշխատանքից ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, անբավարար օպերատիվ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու համար, որի արդյունքում հուլիսի 19-ին տուժել են քաղաքացիներ, ոստիկաններ, ինչպես նաև միջադեպ է գրանցվել տարածքում նկարահանում կատարող լրագրողի հետ։

Նոր նշանակման մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ -0-