Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-3

Փաշինյանն ու Թրամփը ստորագրել են 3 ոլորտներին վերաբերող փոխըմբռնման հուշագրեր

09.08.2025, 01:23
Սպիտակ տանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման արդյունքում ստորագրել են փոխըմբռնման հուշագրեր
Փաշինյանն ու Թրամփը ստորագրել են 3 ոլորտներին վերաբերող փոխըմբռնման հուշագրեր

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Սպիտակ տանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման արդյունքում ստորագրել են փոխըմբռնման հուշագրեր։ 

Այս մասին հայտնել է Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

«Նպատակ ունենալով խորացնելու ռազմավարական համագործակցությունը երեք առանցքային ոլորտներում՝ Հայաստանի և Միացյալ Նահանգների Կառավարությունները ստորագրել են հետևյալ փոխըմբռնման հուշագրերը․

● «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման ոլորտում գործընկերության մասին

● Արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին

● Էներգետիկ անվտանգության ոլորտում գործընկերության մասին», – գրել է նա Facebook-յան իր էջում։