Рейтинг@Mail.ru
USD
377.32
EUR
437.43
RUB
4.6885
GEL
138.82
2026 թ. մարտի 25, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+11

Փաշինյանն Էրդողանի հետ հեռախոսազրույցում քննարկել է Հայաստան–Թուրքիա հարաբերությունները և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր

05.06.2025, 15:14
Փաշինյանը Էրդողանին շնորհավորել է Կուրբան Բայրամ տոնի առիթով
Փաշինյանն Էրդողանի հետ հեռախոսազրույցում քննարկել է Հայաստան–Թուրքիա հարաբերությունները և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի․/ԱՌԿԱ/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Վարչապետը Թուրքիայի նախագահին շնորհավորել է Կուրբան Բայրամ տոնի առիթով։

Թուրքիայի նախագահը Հայաստանի վարչապետին շնորհավորել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը 2026 թվականի գարնանը Հայաստանում անցկացնելու առիթով։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր, պայմանավորվել շարունակել երկխոսությունը։