Փաշինյանը Վաշինգտոնում կհանդիպի Թրամփի և Ալիևի հետ
06.08.2025,
10:17
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Թրամփի հետ և եռակողմ հանդիպում Ալիևի հետ
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Թրամփի հետ և եռակողմ հանդիպում Ալիևի հետ, հաղորդում է ՀՀ կառավարությունը։
Օգոստոսի 7-8-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։
«Վաշինգտոնում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը», - նշվում է հաղորդագրության մեջ։