Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 14, կիրակի
եղանակը
Երևանում
+2

Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով կգտնվի Գերմանիայում

09.12.2025, 10:27
Դեկտեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Համբուրգ, որտեղ նախատեսված է հանդիպում քաղաքի քաղաքապետ Պետեր Չենչերի հետ
Փաշինյանը երկօրյա  պաշտոնական այցով կգտնվի Գերմանիայում

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 9-10-ին պաշտոնական այցով կգտնվի Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում։ Այս մասին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ՝ Նազելի Բաղդասարյանը։

Նրա խոսքով, դեկտեմբերի 9-ին վարչապետը հանդիպումներ կունենա ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և ԳԴՀ դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։

Դեկտեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Համբուրգ, որտեղ նախատեսված է հանդիպում քաղաքի քաղաքապետ Պետեր Չենչերի հետ։ Համբուրգի առևտրի պալատում վարչապետը կհանդիպի տեղի գործարարների հետ։