Рейтинг@Mail.ru
USD
378.26
EUR
446.88
RUB
4.9259
GEL
140.65
2026 թ. փետրվարի 5, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-5

Փաշինյանը բարձր է գնահատել ՀՀ-ՌԴ հարաբերությունների զարգացման գործում ՌԴ նախագահի անձնական ներդրումը

07.10.2025, 17:23
Փաշինյանը ՌԴ նախագահի հետ հեռախոսազրուցում կարևորել է Հայաստանի և ՌԴ-ի միջև հարաբերությունների հետագա զարգացումը
Փաշինյանը բարձր է գնահատել ՀՀ-ՌԴ հարաբերությունների զարգացման գործում ՌԴ նախագահի անձնական ներդրումը

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբեր․/ԱՌԿԱ/. Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Հայաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով և բարեմաղթանքներ փոխանցել։

Կարևորելով Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների հետագա զարգացումը` վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել այդ զարգացման գործում ՌԴ նախագահի անձնական ներդրումը։