Փաշինյան․ «Թրամփի ուղի՝ հանուն խաղաղության և բարգավաճման» նախագիծը կապաշրջափակի ամբողջ տարածաշրջանը
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Ուրախ եմ, որ ՀՀ–ն ԱՄՆ–ի հետ կաշխատի TRIPP նախագիծը կյանքի կոչելու համար, որը կապաշրջափակի ամբողջ տարածաշրջանը, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Խաղաղության համաձայնագրի մտադրության հռչակագիրը ստորագրելուց հետո։
«Թույլ տվեք ընդգծել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների բացման վերաբերյալ համաձայնագիրը՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավասության սկզբունքների վրա։ Ես հատկապես ուրախ եմ, որ Հայաստանը կաշխատի Միացյալ Նահանգների հետ՝ TRIPP (Թրամփի ուղի՝ հանուն խաղաղություն և բարգավաճման) նախագիծն իրականացնելու համար, որը կապաշրջափակի ամբողջ տարածաշրջանը», – հայտարարեց Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով, TRIPP-ը կբացի ռազմավարական տնտեսական հնարավորություններ, որոնք կհանգեցնեն երկարաժամկետ օգուտների, կխթանեն ենթակառուցվածքային ներդրումները, տարածաշրջանային կապը և կամրապնդեն ԱՄՆ-ի առաջատար դերը՝ որպես հիմնական դերակատար հակամարտությունների կարգավորման գործում։