Օսիպյանը պատմեց ընտրություններից առաջ ոստիկանության կանխարգելիչ քայլերի մասին
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը կիրակի լրագրողների հետ զրույցում ասաց, թե ինչ քայլեր են ձեռնարկվել ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
«Օրենքով նախատեսված բոլոր կանխարգելիչ քայլերը Ոստիկանության կողմից իրականացվել են։ Կարծում եմ, որ այդ աշխաատանքները լավ են անցկացվել»,– ասաց նա։
Դեկտեմբերի 9-ին ժամը 8:00-ին, ՀՀ-ում բացվել են բոլոր 2010 ընտրատեղամասերը, և մեկնարկել խորհրդարանական արտահերթ ընտրությունները:
ԿԸՀ–ի տեղեկացմամբ, Հայաստանի ընտրողների ռեգիստրում ներառված է 2 մլն 592 հազար 486 մարդ, ձևավորվել է 2010 ընտրատեղամաս։
Արտահերթ ընտրություններին մասնակցում է 9 կուսակցության և 2 կուսակցական դաշինք, իսկ ընտրացուցակներում, ընդհանուր առմամբ, ընգրկված է 1444 թեկնածու։ -0-