Рейтинг@Mail.ru
USD
376.88
EUR
442.38
RUB
4.8762
GEL
140.04
2026 թ. մարտի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

Նիկոլ Փաշինյանը և Ջոն Բոլթոնը հեռախոսազրույց են ունեցել

23.01.2019, 20:38
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: Այս մասին վարչապետը գրել է իր Facebook–ում։
Նիկոլ Փաշինյանը և Ջոն Բոլթոնը հեռախոսազրույց են ունեցել

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի./ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: Այս մասին վարչապետը գրել է իր Facebook–ում։

«Քննարկեցինք տարածաշրջանային իրավիճակին և երկկողմ հարաբերություններին վերաբերվող հարցեր»,– գրել է Փաշինյանը, նշելով, որ ընդգծվել է հայ-ամերիկյան հարաբերությունների կարևորությունը երկու երկրների կառավարությունների համար: Արցախի հարցին հեռախոսազրույցում անդրադարձ չի եղել։

Փաշինյանը և Բոլթոնը պայմանավորվել են շարունակել քննարկումները երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման շուրջ: -0-