Рейтинг@Mail.ru
USD
377.5
EUR
436.31
RUB
4.4892
GEL
138.97
2026 թ. մարտի 22, կիրակի
եղանակը
Երևանում
+14

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց թավշյա հեղափոխության և ցանցային պայքարի մեկնարկի մասին

17.04.2018, 12:37
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ժողովրդական թավշյա հեղափոխության մեկնարկի մասին։
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց թավշյա հեղափոխության և ցանցային պայքարի մեկնարկի մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /ԱՌԿԱ/. Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ժողովրդական թավշյա հեղափոխության մեկնարկի մասին։

Նա միաժամանակ նշեց, որ ցուցարարներն անցնում են ցանցային պայքարի և սկսում են սկսում են ողջ պետական համակարգը կաթվածահար անելու գործողություն։

«Այնտեղ, որտեղ կհաջողվի ներս մտնել, կմտնենք և նստացույց կանենք։ Որտեղ հնարավոր չի լինի, մուտքերի մոտ նստացույց կանենք»,– ասաց նա Ֆրանսիայի հրապարակում։

Նա նաև կրկնեց, որ բողոքի ակցիայի մասնակիցների պայքարը շարունակում է լինել «բաց ձեռքերի» սկզբունքով` բացառելով ցանկացած բռնություն ոստիկանի, ծառայողի նկատմամբ։

«Կեցցե ժողովրդական թավշյա հեղափոխությունը»,– ասաց Փաշինյանը։ -0-