Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-5

ՀՀ նախագահը ներկա է եղել ՀՀ փաստաբանների պալատի նոր մասնաշենքի բացման արարողությանը

22.04.2014, 19:34
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ներկա է եղել ՀՀ փաստաբանների պալատի, Փաստաբանական դպրոցի և Հանրային պաշտպանի գրասենյակի նոր մասնաշենքի բացման արարողությանը, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
ՀՀ նախագահը ներկա է եղել ՀՀ փաստաբանների պալատի նոր մասնաշենքի բացման արարողությանը
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ներկա է եղել ՀՀ փաստաբանների պալատի, Փաստաբանական դպրոցի և Հանրային պաշտպանի գրասենյակի նոր մասնաշենքի բացման արարողությանը, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Նախագահը շրջել է նորաբաց շենքում, ծանոթացել վերոնշյալ հաստատությունների աշխատանքային, կրթական պայմաններին և գործունեության ծրագրերին:

Շենքը վերանորոգվել և ՀՀ փաստաբանների պալատին է հանձնվել 2009-2012թթ. դատաիրավական բարեփոխումների ծրագրի շրջանակում:

Փաստաբանական դպրոցում, որն իրականացնում է նաև փաստաբանների վերապատրաստում, ներկայումս ուսանում է 63 ունկնդիր: Պատասխանատուների հավաստմամբ, ապագայում նախատեսվում է իրականացնել նաև հեռահար ուսուցում դպրոցի ունկնդիրների և փաստաբանների համար:–0–