Рейтинг@Mail.ru
USD
378.26
EUR
446.88
RUB
4.9259
GEL
140.65
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Մինգեչաուրի ուղղությամբ ՀՀ տարածքից հարձակում կատարելու մասին կեղծ լուրը ադրբեջանական կողմի հուսահատական ջղաձգումների հերթական արգասիք է․ ՊՆ

04.10.2020, 23:55
ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները, թե, իբր, ՀՀ տարածքից հարձակում է իրականացվել Մինգեչաուրի ուղղությամբ
Մինգեչաուրի ուղղությամբ ՀՀ տարածքից հարձակում կատարելու մասին կեղծ լուրը ադրբեջանական կողմի հուսահատական ջղաձգումների հերթական արգասիք է․ ՊՆ
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները, թե, իբր, Հայաստանի Հանրապետության տարածքից հարձակում է իրականացվել Մինգեչաուրի ուղղությամբ, հերթական կեղծիքն է։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյոնը։

Նա նշել է, որ Հայաստանից Ադրբեջանի ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվել։

«Սա ադրբեջանական կողմի հուսահատական ջղաձգումների հերթական արգասիք է»,- գրել է Ստեփանյանը։-0-