Рейтинг@Mail.ru
USD
378.26
EUR
446.88
RUB
4.9259
GEL
140.65
2026 թ. փետրվարի 5, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-4

Մեծ Բրիտանիայի եվրահարցերով պետնախարար Ալան Դունկանը կժամանի Երևան

26.09.2017, 14:22
Մեծ Բրիտանիայի` Ամերիկայի և Եվրոպական հարցերով պետնախարար Ալան Դունկանը սեպտեմբերի 26–28–ին ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հրավերով կժամանի Երևան։
Մեծ Բրիտանիայի եվրահարցերով պետնախարար Ալան Դունկանը կժամանի Երևան

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Մեծ Բրիտանիայի` Ամերիկայի և Եվրոպական հարցերով պետնախարար Ալան Դունկանը սեպտեմբերի 26–28–ին ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հրավերով կժամանի Երևան։

Ինչպես երեքշաբթի հայտնել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառաությունից, Դունկանին կընդունի նախագահ Սերժ Սարգսյանը։ 

Բրիտանացի պետնախարարը կհանդիպի նաև Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ։ 

Երկու երկրների արտաքին գործերի նախարարները բանակցություններ կանցկացնեն սեպտեմբերի 27–ին։ –0–