Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-3

Մեկնարկել է ԱԳ նախարարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

14.12.2020, 13:14
Մեկնարկել է ԱԳ նախարարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
Մեկնարկել է ԱԳ նախարարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Մեկնարկեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների, ՀՀ-ում ՌԴ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ:

Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:

Միջնորդներ Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) գտնվում են Երևանում տարածաշրջանային այցի շրջանակում: Բաքվում շաբաթ օրը կայացած հանդիպման ժամանակ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ոչ մի դեր չի խաղացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման մեջ: Ընդ որում Վիսկոնտեն հայտնել է, որ պատրաստ են տարբերակներ որոնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար՝ հաշվ առնելով կողմերի կամքը: -0-