Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

Մեկնարկեց Բավրա-Նինոծմինդա պետական սահմանային անցակետի արդիականացման 1.4 մլն եվրոյի ծրագիրը

06.02.2013, 17:05
Բավրա-Նինոծմինդա պետական սահմանի անցակետի արդիականացման ծրագիրը մեկնարկեց չորեքշաբթի, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունից։
Մեկնարկեց Բավրա-Նինոծմինդա պետական սահմանային անցակետի արդիականացման 1.4 մլն եվրոյի ծրագիրը
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/. Բավրա-Նինոծմինդա պետական սահմանի անցակետի արդիականացման ծրագիրը մեկնարկեց չորեքշաբթի, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունից։
 
Հաղորդագրության համաձայն,  «Բավրա-Նինոծմինդա» անցակետի ընդհանուր բյուջեն կազմում է 1,403,000 եվրո։

Ծրագրի բացմանը մասնակցեցին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական և միջազգային կազմակերպություններ, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի սահմանային գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Ինչպես նշեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀԱԿ–երի արդիականացման արդյունքում կտրուկ կնվազեն կոռուպցիոն ռիսկերը և կբացառվեն բյուրոկրատական քաշքշուկները։

Ծրագիրն իրականացվում է USAID–ի օժանդակությամբ և ԵՄ–ի ֆինանսավորմամբ։ -0-