Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
0

Մեդվեդևը հակված է Հայաստանի վարչապետի հետ համագործակցության շարունակմանը

30.04.2013, 14:34
Ռուսական կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Տիգրան Սարգսյանին` Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, հայտնում է նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։
Մեդվեդևը հակված է Հայաստանի վարչապետի հետ համագործակցության շարունակմանը
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ռուսական կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Տիգրան Սարգսյանին` Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, հայտնում է նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։

«Տրամադրված եմ Ձեզ հետ ակտիվ աշխատանքի շարունակմանը` ռուս–հայկական համալիր համագործակցության զարգացման ուղղությամբ։ Վստահ եմ, որ առևտրատնտեսական, գիտատեխնիկան, մշակութային և այլ ճյուղերի երկկողմ փոխգործակցության հետագա ամրապնդումն ամբողջովին պատասխանում են Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների արմատական շահերին»,– ասվում է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ավելի վաղ հրամանագիր է ստորագրել Տիգրան Սարգսյանին վարչապետ վերանշանակելու մասին։ -0-