Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 7, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

Մասիս Մայիլյանը նշանակվել է Արցախի ԱԳ նախարարի պաշտոնում (ՎԻԴԵՈ)

29.05.2020, 12:40
Արայիկ Հարությունյանը Մասիս Մայիլյանին նշանակել է Արցախի ԱԳ նախարար. ՎԻԴԵՈ
Մասիս Մայիլյանը նշանակվել է Արցախի ԱԳ նախարարի պաշտոնում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի./ԱՌԿԱ/. Արցախի նախագահ Արային Հարությունյանի հրամանագրով նախագահի նախկին թեկնածու Մասիս Մայիլյանը նշանակվել է ԱԳ նախարարի պաշտոնում: Այս մասին Արցախի նախագահը հայտնել է իր Facebook-յան էջի ուղիղ եթերի ժամանակ:

«Ես երկար եմ մտածել այդ ուղղությամբ: Ես համագործակցության կոչն արել եմ, նա ընդունել է, մենք ուղղակի մտածում էինք համագործակցության տարբեր ձևաչափերի մասին: Հաշվի առնելով Մայիլյանի ստացած ձայների քանակը նախագահական ընտրություններում՝ ես նախ պարտավոր եմ համագործակցել, իհարկե նաև նշել եմ, որ մեր հարաբերությունները միշտ եղել են ջերմ»,- նշել է նա՝ հավելելով, որ քննարկվել են այլ տարբերակներ:

 «Խնդրում եմ, որևէ մեկին չհամարել սա քաղաքական առևտուր: Մենք քաղաքական առևտուր չենք արել: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, այն մարտահրավերները որ այսօր կան՝ համաձայնվել ենք միասին ստանձննել երկրի համար պատասխանատվությունը»,- նշել է Արցախի նախագահը: -0-