Рейтинг@Mail.ru
USD
375.73
EUR
440.09
RUB
4.8644
GEL
139.4
2026 թ. ապրիլի 11, շաբաթ
եղանակը
Երևանում
+10

ԼՂՀ նախկին Օմբուդսմենը նշանակվել է նախագահի խորհրդական

06.05.2016, 15:06
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել, որի համաձայն նախագահի խորհրդական է նշանակվել Յուրի Հայրապետյանը:
ԼՂՀ նախկին Օմբուդսմենը նշանակվել է նախագահի խորհրդական

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 մայիսի. /ԱՌԿԱ/. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել, որի համաձայն նախագահի խորհրդական է նշանակվել Յուրի Հայրապետյանը, հայտնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Յուրի Հայրապետյանն այս տարվա ապրիլի վերջին հրաժարական է տվել ԼՂՀ Օմբուդսմենի պաշտոնից։ Նա ծրագրում էր պաշտոնաթող լինել դեռևս տարեսկզբին, բայց հետաձգել էր իր հեռանալը, քանի որ պատրաստում էր 2015 թվականին կատարած աշխատանքի իր զեկույցը։ -0-