Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-6

Հայաստան կժամանի Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարը

22.04.2014, 19:08
Ապրիլի 23-ին Հայաստանի Հանրապետություն կժամանի Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասի գլխավորած պատվիրակությունը:
Հայաստան կժամանի Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարը
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ապրիլի 23-ին Հայաստանի Հանրապետություն կժամանի Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասի գլխավորած պատվիրակությունը:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը նախատեսված է ՀՀ պաշտպանության նախարարի և ԼՀ ազգային պաշտպանության նախարարի առանձնազրույցի և պատվիրակությունների կազմով հանդիպումը:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, ԼՀ ԱՊՆ պատվիրակության անդամները կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:-0-