Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Լատվիայի ԱԳՆ ղեկավարը չորեքշաբթի եռօրյա այցով Հայաստան կժամանի

14.11.2012, 10:28
Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսը՝ իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հրավերով,  չորեքշաբթի եռօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի, հաղորդում է արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսը՝ իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հրավերով,  չորեքշաբթի եռօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի, հաղորդում է արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:

«Այցի ընթացքում Լատվիայի արտգործնախարարը կհանդիպի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ: Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների միջև բանակցություններ և համատեղ ասուլի տեղի կունենա»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Լատվիայի արտգործնախարարը Հայաստանի ԱԳՆ Դիվանագիտական դպրոցում հանդես կգա նաև դասախոսություններով:

Երևանում Ռինկևիչսը ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին: -0-