Рейтинг@Mail.ru
USD
376.32
EUR
439.84
RUB
4.7914
GEL
139.77
2026 թ. ապրիլի 9, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+11

Կրակովում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը

18.01.2018, 20:04
Լեհաստանի Կրակով քաղաքում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
Կրակովում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /ԱՌԿԱ/. Լեհաստանի Կրակով քաղաքում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Այդ մասին Twitter–ի իր էջում հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

Հանդիպման մանրամասներն առայժմ չեն հաղորդվում։

Մեկ օր առաջ Նալբանդյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ հանդիպմանը նշել է, որ եթե Բաքուն արձագանքի համանախագահների` հրադադարի ռեժիմը խստորեն պահպանելու կոչերին, իրականացնի նախկինում ձեռք բերած պայմանավորվածությունները, կառուցողական դեր սկսի խաղալ բանակցային գործընթացում և հաստատի հավատարմությունը համանախագահների առաջարկած կառուցողական սկզբունքներին, ապա հնարավոր է շարունակել խաղաղ կարգավորման առաջխաղացումը։ -0-