Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը ապրիլի 23–26–ը կայցելի Հայաստան

22.04.2014, 18:46
ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը ապրիլի 23–26–ը կլինի Հայաստանում, հաղորդում է ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը։
ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը ապրիլի 23–26–ը կայցելի Հայաստան
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը ապրիլի 23–26–ը կլինի Հայաստանում, հաղորդում է ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը։

Պատվիրակության կազմում ընդգրկված են Էդ Րոյսը (Կալիֆոռնիա), Էլիոտ Էնգելը (Նյու Յորք), Դեյվիդ Սիսիլին (Ռոուդ Այլենդ) և Լոիս Ֆրենկելը (Ֆլորիդա)։

Այցի շրջանակում պատվիրակությունը կհանդիպի գործադիր իշխանության մի շարք ներկայացուցիչների, պատգամավորների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների և քաղաքական վերլուծաբանների հետ։

Նախատեսվում է նաև այց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպում Կաթողիկոսի հետ, շրջայց Հայկական Ազգային ինժեներական լաբորատորիայում և քննարկում Ամերիկայի առևտրի պալատի հետ:

Ապրիլի 24-ին Երևանում պատվիրակությունը կմասնակցի հիշատակի օրվան (Հայոց ցեղասպանության զոհերի – «Նովոստի–Արմենիա») նվիրված արարողությանը:

Բոլոր կոնգրեսականները ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներ են։ Կոնգրեսական Րոյսը հանձնաժողովի նախագահն է

Մինչ Հայաստան գալը պատվիրակությունը կայցելի Ադրբեջան և Ուկրաինա։–0–