Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Կիպրոսի խորհրդարանը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ ընդունեց

02.04.2015, 14:25
Կիպրոսի խորհրդարանը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ ընդունեց, հայտնեց երկրի հայկական համայնքի ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը։
Կիպրոսի խորհրդարանը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ ընդունեց
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /ԱՌԿԱ/. Կիպրոսի խորհրդարանը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ ընդունեց, հայտնեց երկրի հայկական համայնքի ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը։

«Հայաստանի 100-ամյա տարելիցի նախաշեմին Կիպրոսի խորհրդարանը ապրիլի 2-ին պատմական որոշում ընդունեց` միաձայն կողմ քվեարկելով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին»,– ասաց Մահտեսյանը։

1975 թվականին Կիպրոսի օրենսդիր մարմինն առաջին եվրոպական խորհրդարանն էր, իսկ Կիպրոսը` աշխարհի երկրորդ երկիրը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ --0—