Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 13, ուրբաթ
եղանակը
Երևանում
+5

Թուրքիայի արձագանքը Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի Պապի արտահայտությանը արդարացված չէ. Իտալիայի ԱԳՆ

14.04.2015, 10:49
Թուրքիայի արձագանքը Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի Պապի արտահայտությանը արդարացված չէ, կարծում է Իտալիայի ԱԳՆ ղեկավար Պաոլո Ջենտիլոնին։
Թուրքիայի արձագանքը Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի Պապի արտահայտությանը արդարացված չէ. Իտալիայի ԱԳՆ
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /ԱՌԿԱ/. Թուրքիայի արձագանքը Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի Պապի արտահայտությանը արդարացված չէ, կարծում է Իտալիայի ԱԳՆ ղեկավար Պաոլո Ջենտիլոնին։

«Թուրքական իշխանությունների կոշտ տոնն արդարացված չեմ համարում, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ 15 տարի առաջ Հռոմի Հովհաննես Պողոս Բ Պապը նույն կերպ է արտահայտվել»,– ասել է Ջենտիլոնին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ 

Կիրակի ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված պատարագի սկզբում Հռոմի Ֆրանցիսկոս Պապը նախորդ դարասկզբին հայերի, սիրիացի կաթոլիկների և ուղղափառների, ասորիների ու հույների կրած տանջանքներն անվանել է «20–րդ դարի առաջին ցեղասպանություն»։ Նմանատիպ գնահատականով 2001 թվականին արդեն հանդես էր եկել Հռոմի Հովհաննես Պողոս Բ Պապն Ամենայն Հայոց  Գարեգին Բ Կաթողիկոսի հետ համատեղ հայտարարությունում։

Ֆրանցիկսոս Պապի նմանատիպ արտահայտությունը թուրքական իշխանությունների վրդովմունքն է առաջացրել։ --0--