Рейтинг@Mail.ru
USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
2026 թ. ապրիլի 3, ուրբաթ
եղանակը
Երևանում
+19

Իսպանիայի երկու քաղաքներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը

06.04.2016, 18:22
Իսպանիայի Թագավորության երկու քաղաքներ՝ Պուենտե Խենիլը (Puente Genil) և Ռոդա դե Անդալուսիան (La Roda de Andalucía) նախօրեին պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։
Իսպանիայի երկու քաղաքներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի. /ԱՌԿԱ/. Իսպանիայի Թագավորության երկու քաղաքներ՝ Պուենտե Խենիլը (Puente Genil) և Ռոդա դե Անդալուսիան (La Roda de Andalucía) նախօրեին պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, հայտնում է Facebook սոցցանցում Հայաստանի ԱԳՆ էջը։

Հաղորդագրությունում նշվում է, որ երկու քաղաքներում էլ Համապատասխան բանաձևերն ընդունվել են քաղաքային խորհրդում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի միաձայն համաձայնությամբ։

Բանաձևերում դատապարտվում է Թուրքիայի կողմից ժխտողականությունը և Իսպանիայի մյուս քաղաքներին ու կենտրոնական իշխանություններին կոչ է արվում հետևել իրենց օրինակին և նույնը հորդորել Թուրքիային։

«Համապատասխան որոշումների ընդունմանը հաջորդող ելույթներում Պուենտե Խենիլի և Ռոդա դե Անդալուսիայի քաղաքապետերը շեշտել են այդ որոշումների կանխարգելիչ բնույթը, մարդկության դեմ հանցագործությունների անժամկետ լինելու հանգամանքը ու դրանց քաղաքական գնահատական տալու անհրաժեշտությունը»,– ասվում է հաղորդագրությունում։