ՀՅԴ–ից Արմեն Ռուստամյանը քվեարկեց Հայաստանի մայրաքաղաքում արմատական փոփոխությունների համար
05.05.2013,
12:56
Երևանի Ավագանու ընտրություններին ՀՅԴ ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը քվեարկեց 3/23 ընտրատեղամասում` մասնավորապես մայրաքաղաքում և ընդհանրապես Հայաստանում արմատական փոփոխությունների համար, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը։
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /ԱՌԿԱ/. Երևանի Ավագանու ընտրություններին ՀՅԴ ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը քվեարկեց 3/23 ընտրատեղամասում` մասնավորապես մայրաքաղաքում և ընդհանրապես Հայաստանում արմատական փոփոխությունների համար, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը։
«Ես այսօր քվեարկեցի արմատական փոփոխությունների, իշխանափոխության համար, որը, մեր կարգախոսի համաձայն, կսկսվի Երևանից և կշարունակվի ողջ երկրում»,– քվեարկությունից հետո լրագրողներին ասաց Ռուստամյանը։
Նա տեղեկացրեց նաև, որ կհետևի ընտրությունների ընթացքում գրանցված խախտումների մասին հաղորդագրություններին և կտեղեկացնի հանրությանը։
Ռուստամյանն ընդգծեց, որ անհրաժեշտ է գործադրել առավելագույն ջանքերը խախտումների տոկոսը նվազագույնի հասցնելու համար։
Ընտրություններին մասնակցելու համար գրանցված են «Առաքելություն», «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Օրինաց Երկիր», Հայաստանի հանրապետական կուսակցության, Դաշնակցության, ինչպես նաև «Բարև, Երևան» կուսակցական դաշինքի ցուցակները։
Հայաստանի հանրապետական կուսակցության (195 թեկնածու) գլխավորում է մայրաքաղաքի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Իշխող կոալիցիայում ՀՀԿ–ի կրտսեր գործընկեր «Օրինաց Երկիր» կուսակցության ցուցակը (105 թեկնածու) գլխավորում է ՀՀ ԱԻՆ ղեկավար Արմեն Երիցյանը։ ԲՀԿ–ի ցուցակը (194 թեկնածու) գլխավորում է ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանը։ Ընդդիմադիր ՀԱԿ–ի ցուցակը (42 թեկնածու)` Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը, ընդդիմադիր ՀՅԴ (65 մարդ)` կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, «Բարև, Երևան» ընդդիմադիր դաշինքինը (64 թեկնածու)` «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ «Առաքելություն» կուսակցության ցուցակը (29 թեկնածու) գլխավորում է տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը։
Ավագանու խորհուրդը բաղկացած է 65 անդամից, ովքեր ընտրվում են բացառապես կուսակցական ցուցակներով։ Եթե կուսակցությունը կամ կուսակցական դաշինքը հավաքում է ձայների ավելի քան 50 տոկոսը, կուսակցական ցուցակի առաջին համարն ավտոմատ կերպով դառնում է Երևանի քաղաքապետ։ Հակառակ դեպքում քաղաքապետին ընտրելու է Ավագանու ընտրված խորհուրդը։ Քաղաքապետի պաշտոնում թեկնածություն առաջադրելու իրավունքը պատկանում է Ավագանու խորհրդի մեջ մտնող խմբակցություններին։ Քաղաքապետն ընտրվում է Խորհրդի անդամների քվեարկությամբ։
Կուսակցությունների համար ընտրական պատնեշը սահմանվել է 6 տոկոս, կուսակցական դաշինքների համար`8 տոկոս մակարդակում։ –0–