Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

ՀՅԴ–ին բաժին կհասնեն նաև փոխնախարարների պաշտոններ

12.02.2016, 11:14
Նախարարական և մարզպետական պաշտոններին զուգահեռ, ՀՅԴ-ին նաև փոխնախարարների պաշտոններ կտան, գրում է «Հրապարակ» թերթը։
ՀՅԴ–ին բաժին կհասնեն նաև փոխնախարարների պաշտոններ

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/.  Նախարարական և մարզպետական պաշտոններին զուգահեռ, ՀՅԴ-ին նաև փոխնախարարների պաշտոններ կտան, գրում է «Հրապարակ» թերթը։

Ըստ գրառման,  խոսվում է 6 աթոռի մասին։ Ընդ որում, ինչպես հայտնում է պարբերականը, ՀՅԴ-ի ներկայացուցիչները փոխնախարար կնշանակվեն այն նախարարություններում, որտեղ նախարարները դաշնակցական չեն։

Խոսքը վերաբերում է գյուղատնտեսության, քաղաքաշինության և ֆինանսների փոխնախարարների պաշտոններին։

«Վերջինում, ամենայն հավանականությամբ, աշխատանքի կանցնի ԵՏՄ նախարարական պաշտոնը հանձնած և այժմ գործազուրկ Արա Նռանյանը»,– գրում է թերթը։ -0-