Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

ՀՀ վարչապետն աշխատանքային այցով Գերմանիայում է (ՖՈՏՈ)

13.02.2020, 15:15
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Գերմանիա. ՖՈՏՈ
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով Գերմանիայում է (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվրաի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։ Այս մասին նշվում է ՀՀ կառավարության Facebook-յան էջում:

«Այցի ընթացքում վարչապետը Բեռլինում կհանդիպում ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի, ինչպես նաև Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ»,- նշվում է հայտարարության մեջ:

Հաղորդագրության համաձայն, փետրվարի 14-ին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մյունխեն, որտեղ կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում նախատեսված են վարչապետի երկկողմ մի շարք հանդիպումներ:

Այցի ընթացքում վարչապետը նաև Սոցիալ-դեմոկրատական կուսակցության Ֆրիդրիխ Էբերթ հիմնադրամում հանդիպում կունենա ԳԴՀ գիտական, փորձագիտական շրջանակների հետ:-0-