Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

ՀՀ պաշտպանության նախկին նախարարը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական

19.08.2020, 11:23
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ վարչապետի գլխավոր խորհրդական է նշանակվել Վաղարշակ Հարությունյանը:

Համապատասխան որոշումը հրապարակվել է վարչապետի որոշումներում: 

Կառավարության մամուլի ծառայությունից «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին, որ խոսքը Հայաստանի պաշտպանության նախկին նախարարի մասին է:

Վաղարշակ Հարությունյանը 1999-2000թթ.-ին զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը: 

2019թ.-ի օգոստոսին ՀՀ նախագահը չեղարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչրայանի հրամանը՝ Հարությունյանին գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումից զրկելու մասին:-0-