Рейтинг@Mail.ru
USD
378.01
EUR
445.56
RUB
4.9387
GEL
140.45
2026 թ. փետրվարի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
-4

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սերգեյ Նարիշկինին պարգևատրել է Պատվո շքանշանով

31.03.2015, 18:38
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին պարգևատրել է Պատվո շքանշանով, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սերգեյ Նարիշկինին պարգևատրել է Պատվո շքանշանով
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին պարգևատրել է Պատվո շքանշանով, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Նարիշկինը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջպետական համագործակցության խորացման, ինչպես նաև հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։

Փառքի շքանշանը հանձնվում է օտարերկրյա պետությունների և կառավարությունների գործող ղեկավարներին, միջազգային կազմակերպությունների ղեկավարներին, հոգևոր առաջնորդներին և միջպետական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության, տնտեսական կապերի զարգացման և հոգևոր-մշակութային արժեքների պահպանման աջակցության գործում զգալի ավանդ ունեցած գործիչներին։–0–