Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

ՀՀ նախագահը մի քանի նախարարների վերանշանակման հրամանագրեր է ստորագրել

27.09.2016, 16:29
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի կառավարության կազմում մի քանի նախարարների վերանշանակման հրամանագրեր է ստորագրել։
ՀՀ նախագահը մի քանի նախարարների վերանշանակման հրամանագրեր է ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի կառավարության կազմում մի քանի նախարարների վերանշանակման հրամանագրեր է ստորագրել։

Մասնավորապես, արդարադատության նախարար կրկին նշանակվել է Արփինե Հովհաննիսյանը, Արմեն Երիցյանը վերանշանակվել է արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում, Արտեմ Ասատրյանը` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, իսկ Հրանուշ Հակոբյանը` սփյուռքի նախարարի պաշտոնում։ 

Իրենց պաշտոններն են պահպանել նաև «Դաշնակցություն» կուսակցությունը ներկայաղնող նախարարներ` Դավիթ Լոքյանը կրկին զբաղեցրել է տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնը, իսկ Լևոն Մկրտչյանը պահպանել է Հայաստանի կրթության և գիտության նախարարի պաշտոնը։

Հայաստանի հանրապետական կուսակցության և Դաշնակցության միջև առկա պայմանավորվածությանը համապատասխան` վերջինս ստացել է նախարարական երեք պորտֆել։

ՀՅԴ–ից երրորդ նախարարն էկոնոմիկայի նախկին նախարար Արծվիկ Մինասյանն է, ով կառավարության նոր կազմում զբաղեցրեց բնապահպանության նախարարի պաշտոնը։ -0-