Рейтинг@Mail.ru
USD
376.32
EUR
439.84
RUB
4.7914
GEL
139.77
2026 թ. ապրիլի 9, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+12

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարները քննարկել են Արցախում իրավիճակի կայունացմանն ուղղված քայլերը

30.12.2020, 20:40
ՀՀ և ՌԴ ԱԳ նախարները քննարկել են Արցախում իրավիճակի կայունացմանն ուղղված քայլերը
ՀՀ և ՌԴ ԱԳ նախարները քննարկել են Արցախում իրավիճակի կայունացմանն ուղղված քայլերը

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Չորեքշաբթի կայացել է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Արա Այվազյանի հեռախոսազրույցը: Այս մասին հաղորդվում է ՌԴ ԱԳՆ կայքում:

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հեռախոսազրույցի առանցքում էին նաև հայ-ռուսական օրակարգի մի շարք հարցեր։ Այս առնչությամբ երկուստեք գոհունակությամբ ընդգծվեց երկկողմ դաշնակցային փոխգործակցության բարձր դինամիկան՝ կարևորելով վերջինիս առաջմղումը գալիք տարում:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, ի շարունակություն օրերս կայացած զրույցի՝ ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանային խաղաղության, կայունության և անվտանգության հարցերի շուրջ, քննարկեցին ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման ռեժիմի պահպանման և Արցախում իրավիճակի կայունացմանն ուղղված քայլերը։ -0-