Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ժամանեց Սպիտակ տուն՝ Թրամփի հետ հանդիպման (ՎԻԴԵՈ)

08.08.2025, 23:18
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ժամանեց Սպիտակ տուն։ Նրան դիմավորեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը․ ՎԻԴԵՈ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ժամանեց Սպիտակ տուն՝ Թրամփի հետ հանդիպման (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ժամանեց Սպիտակ տուն։ Նրան դիմավորեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կկայանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկկողմ հանդիպումը, որին կհաջորդի Փաշինյանի, Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կկայանա խաղաղության պայմանագրի պաշտոնական ստորագրման արարողությունը՝ երեք երկրների ղեկավարների մասնակցությամբ, և նշել էր, որ ԱՄՆ-ն երկու երկրների հետ նույնպես կստորագրի երկկողմ համաձայնագրեր տնտեսական հնարավորությունների համատեղ զարգացման վերաբերյալ, «որպեսզի մենք կարողանանք լիովին բացահայտել Հարավային Կովկասի տարածաշրջանի ներուժը»։