Рейтинг@Mail.ru
USD
377.51
EUR
449.99
RUB
4.8812
GEL
140.49
2026 թ. փետրվարի 12, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+3

ՀՀ քաղաքացիների 70%–ը դրական է վերաբերվում Հայաստանի` ՄՄ–ին միանալու մտնելու հեռանկարին. ԶԵԱԲ

05.09.2013, 11:42
ՀՀ քաղաքացիների շուրջ 70 տոկոսը դրական է վերաբերվում Հայաստանի` ՄՄ–ին միանալու հեռանկարին, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Զարգացման եվրասիական բանկի ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի տնօրեն Եվգենի Վինոկուրովը։
ՀՀ քաղաքացիների 70%–ը դրական է վերաբերվում Հայաստանի` ՄՄ–ին միանալու մտնելու հեռանկարին. ԶԵԱԲ
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ քաղաքացիների շուրջ 70 տոկոսը դրական է վերաբերվում Հայաստանի` ՄՄ–ին միանալու հեռանկարին, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Զարգացման եվրասիական բանկի ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի տնօրեն Եվգենի Վինոկուրովը։

««ԶԵԱԲ ինտերգրացիոն ծանրաչափ–2013»–ի արդյունքներով, ՀՀ քաղաքացիների 67 տոկոսը դրական է վերաբերվում Մաքսային միությանն անդամակցելու հեռանկարին։ ՄՄ անդամակցությանը սկզբունքորեն դեմ հանդես եկող քաղաքացիների թիվը բնակչության միայն 5 տոկոսն է կազմում։ Հասարակական կարծիքի հարցումների ամբողջ արդյունքները կներկայացվեն առաջիկայում»,– ասաց նա։

Երեքշաբթի Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանն անդամակցելու է Մաքսային միությանը և հետագայում մասնակցելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը:-0-