Рейтинг@Mail.ru
USD
377.67
EUR
448.14
RUB
4.9086
GEL
140.92
2026 թ. փետրվարի 17, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+10

ՀՀ նախագահը դեսպաններ է նշանակել Մեծ Բրիտանիայում և Ավստրիայում

28.11.2018, 20:21
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը չորեքշաբթի մի շարք հրամանագրեր է ստորագրել։
ՀՀ նախագահը դեսպաններ է նշանակել Մեծ Բրիտանիայում և Ավստրիայում

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը չորեքշաբթի մի շարք հրամանագրեր է ստորագրել։

Ինչպես հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը, Արման Կիրակոսյանը հետ է կանչվել Ավստրիայում արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։ Նա նաև հետ է կանչվել ԵԱՀԿ–ում Հայաստանի քառաքելության ղեկավարի պաշտոնից և Վիեննայում ՄԱԿ–ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցչի պաշտոններից։

Մեկ այլ հրամանագրով Արման Կիրակոսյանը նշանակվել է Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորությունում և Հյուսիսային Իռլանդիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։

Բացի այդ, Ավստրիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Արմեն Պապիկյանը։ -0-