Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-1

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումներ կունենա Սյունիքի և Վայոց ձորի մարզերում

22.01.2013, 10:38
ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում հունվարի 22-ին կմեկնի Սյունիքի մարզ, տեղեկացնում են ՀՀ նախագահի թեկնածուի շտաբից:
ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումներ կունենա Սյունիքի և Վայոց ձորի մարզերում
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում հունվարի 22-ին կմեկնի Սյունիքի մարզ, տեղեկացնում են ՀՀ նախագահի թեկնածուի շտաբից:

Սերժ Սարգսյանը հունվարի 22-23-ին հանդիպումներ կունենա մարզի մի շարք քաղաքային և գյուղական համայնքների՝ Սիսիանի, Գորիսի, Արծվանիկի, Ագարակի, Մեղրիի, Քաջարանի, Կապանի ընտրողների հետ:

Հունվարի 23-ին Սերժ Սարգսյանը կայցելի Վայոց Ձորի մարզ: Մարզի ընտրողների հետ ՀՀ նախագահի թեկնածուն հունվարի 24-ին հանդիպումներ կունենա Ջերմուկում, Վայքում, Մալիշկայում, Եղեգնաձորում:

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 14–ին կայացած արտահերթ նիստի ընթացքում նախագահի ութ թեկնածու է գրանցել։ ՀՀ նախագահի պաշտոնի համար կպայքարեն պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով ընտրությունների գլխավոր ֆավորիտն է, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը։ -0-