Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-3

ՀՀ կառավարությունը քաջ գիտակցում է իր թերությունները և ջանում է շտկել դրանք. վարչապետ

06.02.2013, 20:44
Հայաստանի կառավարության գործունեության մեջ բազում թերություններ կան, որոնք գործադիր իշխանությունը ջանում է շտկել, ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` ԱԺ–ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին։
ՀՀ կառավարությունը քաջ գիտակցում է իր թերությունները և ջանում է շտկել դրանք. վարչապետ
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարության գործունեության մեջ բազում թերություններ կան, որոնք գործադիր իշխանությունը ջանում է շտկել, ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` ԱԺ–ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին։

Պատգամավորը խստորեն քննադատեց իշխանություններին` նշելով, որ երկրի նախագահի խոսքն ու գործը տարբեր են։

«մեր կյանքում կան բազմաթիվ բացասական երևույթներ և կառավարության գործունեության մեջ էլ կան բազմաթիվ թերություններ, որոնք մատնանշում են քաղաքացիները։ Մենք էլ փորձում ենք շտկել դրանք: Դա օգնում է հասարակությանը գնալ առաջ: Դուք էլ եղեք օբյեկտիվ, չի կարելի այնպիսի հայտարարություններ անել, որոնք ոչ մի տեղ չեն տանում»,– ասաց վարչապետը` դիմելով պատգամավորին։

Սարգսյանը խորհուրդ տվեց Փոստանջյանին երկրի նախագահի թեզերը քննադատելու փոխարեն ստորագրել դրանց տակ:

«Նախագահի խոսքերը ճշմարիտ թեզեր են, և կարիք չկա դրանց վրա ցեխ լցնել, քանի որ դրանից ձեր վարկանիշը չի բարձրանալու»,-ասաց Սարգսյանը։-0