ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև առկա են 1 մլրդ դոլարի ներդրումային ծրագրեր. Պապոյան
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Այսօր ՀՀ-ում է ԱՄՆ-ի փոխնախագահը, նման այց չի լինում շատ հաճախ, սա պատմական այց է։
Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն՝ ընդգծելով, որ բոլոր հարցերը քննարկվելու են։
Նախարարը հայտնել է, որ այս պահին ԱՄՆ-ի հետ իրականացվում է Որոտանի հիդրոկասկադի 120 միլիոն դոլարի վարկային ներդրումային ծրագիրը, և եթե դրան գումարվեն նաև մոտ 200 միլիոն դոլար արժողությամբ TRIPP-ը , ավելի քան 500 միլիոն դոլար արժողությամբ «Nvidia»-ի նախագիծը և ատոմային էներգետիկայի ոլորտի ծրագրերը, ապա կստացվի, որ Միացյալ Նահանգների հետ առկա են շուրջ 1 միլիարդ դոլարի ներդրումային ծրագրեր։
«Սա աննախադեպ է Հայաստանի պատմության մեջ», -ասել է Պապոյանը՝ նշելով, որ նախագծերը շատ շոշափելի են, և դրանցից մի մասը նույնիսկ ընթացքի մեջ է։
Անդրադառնալով նոր ներդրումային հնարավորություններին՝ նախարարը հայտնել է, որ դրանք, իհարկե, ցանկալի են, և իրենք շատ կուզեն տեսնել այդ հնարավորությունները։