Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-3

ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներն առաջիկայում կհանդիպեն

06.09.2019, 13:16
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ղարաբաղյան կարգավորման շուրջ կանցկացվի առաջիկայում, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներն առաջիկայում կհանդիպեն

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ղարաբաղյան կարգավորման շուրջ կանցկացվի առաջիկայում, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Հանդիպումն արդեն ծրագրված է, այն շուտով կկայանա, բայց կա պայմանավորվածություն, որ ամսաթիվը և անցկացման վայրը հրապարակվեն համատեղ, և ես հակված եմ պահպանելու այդ սկզբունքը»,– ասաց նախարարը։

Մնացականյանի խոսքով, հայկական կողմը բազմիցս ասել է խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին, և ԱԳՆ ղեկավարների ու պետությունների ղեկավարների ակտիվ հանդիպումների թիվը վկայում է այդ գերակայության մասին։

Նա նշեց, որ բանակցությունները տարվում են սեղանին բազմաթիվ պարամետրերով դրված շփման եզրեր գտնելու ուղղությամբ` առավելագույնս համաչափ որոշման հասնելու համար։
«Անհնար է, որ կողմերից մեկն ունենա մաքսիմալիստական ակնկալիքներ, և դրանք արդարանան։ Անհրաժեշտ է հավասարակշռություն գտնել»,– ասաց Մնացականյանը»

Նա նշեց, որ հակամարտությունը երկար պատմություն ունի, և այդ համատեքստում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը երկխոսության անցկացման առավելագույն հնարավորություններն ունի։ -0-