Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-3

Հայտնի են Արցախի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախնական արդյունքները

21.02.2017, 11:58
Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Արցախի սահմանադրական հանրաքվեի քվեարկության արդյունքները՝ ժամը 03։00-ի դրությամբ։
Հայտնի են Արցախի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախնական արդյունքները
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի. /ԱՌԿԱ/. Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Արցախի սահմանադրական հանրաքվեի քվեարկության արդյունքները՝ ժամը 03։00-ի դրությամբ։

Ըստ Արցախի Հանրապետության ԿԸՀ հրապարակած արդյունքների, 103 հազար 793 ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 79 հազար 428 քաղաքացի, որը կազմում է ընդհանուր թվի 76,44 տոկոսը: 

Կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը կազմել է 69 հազար 540 կամ ընդհանուր քվեարկածների 87,6 տոկոսը, դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը կազմել է 7 հազար 686 կամ ընդհանուր քվեարկածների 9,7 տոկոսը, անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 2202 կամ ընդհանուր քվեարկածների 2,8 տոկոսը: 

Երևանում գտնվող ընտրատեղամասում` ընտրելու իրավունք ունեցած 869 ընտրողներից դեմ է քվեարկել 81-ը: -0-