Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
450.11
RUB
4.8673
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 24, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Հայաստանում անցկացվելիք նախագահական ընտրությունները կորոշեն ԵՄ-ի հետ հետագա հարաբերությունների զարգացումը. Հրիստեա

22.10.2012, 18:03
Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների հետագա զարգացման տեմպերը կախված են 2013 թվականին կայանալիք նախագահական ընտրությունների որակից, ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը:
Հայաստանում անցկացվելիք նախագահական ընտրությունները կորոշեն ԵՄ-ի հետ հետագա հարաբերությունների զարգացումը. Հրիստեա
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների հետագա զարգացման տեմպերը կախված են 2013 թվականին կայանալիք նախագահական ընտրությունների որակից, ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը:

«Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կվերանայի և կվերացնի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հաշվետվության մեջ նշված բացթողումները (2012 թվականի ԱԺ ընտրություններ): Դրանից կախված կլինեն Հայաստանի և ԵՄ-ի հարաբերությունների հետագա զարգացման տեմպերը»,- երկուշաբթի կայացած ասուլիսի ժամանակ ասել է Հրիստեան:

Նրա խոսքով՝ մայիսին անցկացված ԱԺ ընտրությունը էական առաջընթաց ցուցադրեց, սակայն «ավելի լավ արդյունք է պետք, և մենք ակնկալում ենք, որ ժողովրդավարական ու թափանցիկ ընտրություններ կանցկացվեն»:

Հրիստեան նշել է, որ Հայաստանի հարաբերությունների ԵՄ-ի հետ զարգանում են մի շարք ուղղություններով: «Արդեն նախաստորագրվել են Վիզաների դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերը, շարունակվում են ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի, ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները: Սրանք լուրջ խթան են հարաբերությունների զարգացման ճանապարհին, և Հայաստանի համար չափազանց կարևոր է բարեփոխումներ ուղին շարունակելը»,- ավելացրեց նա:

Պատվիրակության ղեկավարը հիշեցրեց, որ ԵՄ-ն գործում է «more for more» սկզբունքով:

«ԵՄ-ն օգնում է Հայաստանին թափանցիկ ու ժողովրդավարական ընտրություն կազմակերպելու ու անցկացնելու հարցում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ 2012 թվականի փետրվարին ԵՄ-ն այդ նպատակով 1,7 մլն եվրո է հատկացրել:--0-