Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները երկկողմ օրակարգի մի շարք հարցեր են քննարկել
11.09.2020,
15:15
Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները երկկողմ օրակարգի մի շարք հարցեր են քննարկել
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 11-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Մոհամմադ Ջավադ Զարիֆի հեռախոսազրույցը: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Զրույցի ընթացքում քննարկվեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցեր: Կարևորվեց ավանդական բարեկամության և փոխվստահության վրա հիմնված երկխոսության ծավալումը և համագործակցության ընդլայնման ուղղությամբ երկուստեք քայլերի ձեռնարկումը:
«Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին նաև Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանային խաղաղության և անվտանգության խնդիրներին, առկա մարտահրավերներին և դրանց հասցեագրման ուղղությամբ միջազգային համագործակցությանը»,- նշվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ: -0-