Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Հայաստանի պաշտպանության նախկին նախարարը կընտրվի ՀՀԿ առաջին փոխնախագահ

12.09.2018, 12:40
Առաջիկայում կկայանա Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի նիստը:
Հայաստանի պաշտպանության նախկին նախարարը կընտրվի ՀՀԿ առաջին փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Առաջիկայում կկայանա Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի նիստը, որի ժամանակ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը կընտրվի առաջին փոխնախագահի պաշտոնում նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի փոխարեն։ Այդ մասին գրում է «Հրապարակ» թերթը։

Խորհուրդը կընդունի նաև կուսակցական թարմացված ծրգիրը։

Թերթի աղբյուրների համաձայն, Կարապետյանն իր ընտանիքով ապրում է Երևանում, որտեղից հեռացել է միայն կարճ հանգստի։ Միաժամանակ նա գրեթե ամբողջովին խզել է կապերը ՀՀԿ–ի հետ։ -0-