Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+1

Հայաստանի նոր նախագահն առաջին նշանակումներն է կատարել

11.04.2018, 17:16
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել առաջին նշանակումների վերաբերյալ:
Հայաստանի նոր նախագահն առաջին նշանակումներն է կատարել

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել առաջին նշանակումների վերաբերյալ:

Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, Համլետ Գասպարյանը նշանակվել է նախագահի խորհրդական: Մինչ նշանակումը Համլետ Գասպարյանը զբաղեցնում էր արտաքին գործերի նախարարի խորհրդականի և քաղաքական ծրագրավորման վարչության պետի պաշտոնը:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Արա Ալեքսանյանը նշանակվել է Հանրապետության նախագահի խորհրդական՝ հասարակական հիմունքներով: Արա Ալեքսանյանը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, դասավանդում է Երևանի պետական համալսարանում: Դիսկրետ մաթեմատիկայի և տեսական ինֆորմատիկայի ամբիոնի վարիչն է:

Նախագահ Արմեն Սարգսյանի կարգադրությամբ Հասմիկ Պետրոսյանը նույնպես նշանակվել է Հանրապետության նախագահի օգնական:

Ապրիլի 9-ին կայացել է ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը երդմնակալության արարողությունը: Արմեն Սարգսյանը դարձավ խորհրդարանի կողմից ընտրված առաջին նախագահը խորհրդարանական իշխանավարման համակարգին անցնելուց հետո։-0-