Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-4

Հայաստանի նախագահը ցավակցություն է հայտնել Օբամային՝ կապված «Սենդի» փոթորկի հետևանքների հետ

01.11.2012, 17:42
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ երկրին պատուհասած բնական աղետի՝ «Սենդի» ավերիչ փոթորկի կապակցությամբ, հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
Հայաստանի նախագահը ցավակցություն է հայտնել Օբամային՝ կապված «Սենդի» փոթորկի հետևանքների հետ

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ երկրին պատուհասած բնական աղետի՝ «Սենդի» ավերիչ փոթորկի կապակցությամբ, հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

«Խորապես ցնցված ենք ամերիկյան մայրցամաքը պատուհասած Սենդի ավերիչ փոթորկի հետևանքներից, որը խլեց տասնյակ անմեղ կյանքեր ու պատճառեց ահռելի նյութական վնասներ»,- ասվում է հեռագրում:

Սարգսյանը նշել է, որ կիսում է ԱՄՆ նախագահի և ողջ ամերիկացի ժողովրդի վիշտն ու ցավը՝ բոլոր զոհվածների հարազատներին մաղթելով ոգու արիություն, իսկ տուժած շրջաններին՝ շուտափույթ վերականգնում»: -0-