Рейтинг@Mail.ru
USD
377.67
EUR
448.14
RUB
4.9086
GEL
140.92
2026 թ. փետրվարի 16, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+13

Հայաստանի կառավարության կառուցվածքը կօպտիմալացվի փուլային սկզբունքով

05.02.2019, 12:19
Հայաստանի իշխանությունները որոշել են կառա¬վարության կառուցվածքն օպտիմալացնել փուլային սկզբունքով, գրում է «Ժամանակ» թերթը։
Հայաստանի կառավարության կառուցվածքը կօպտիմալացվի փուլային սկզբունքով

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի իշխանությունները որոշել են կառա­վարության կառուցվածքն օպտիմալացնել փուլային սկզբունքով, գրում է «Ժամանակ» թերթը։

«Առաջին փու­լում չեն նշանակվի նախարարներ, և դրանք կղեկա­վարեն նախարարի առաջին տեղակալները՝  փաստացի նախարար, հետո դանդաղ, բայց հաստատուն կկրճա­տեն աշխատակազմը, մինչև որ նախարարությունից այ­լևս ոչինչ չմնա»,– գրում է պարբերականը։

Նշվում է, որ դա արվում է հանրային դժգոհությունը ինչ-որ կերպ մեղմելու նպատակով։

Ավելի վաղ հաղորդվել է, որ կառավարության կառուցվածքում կատարվելիք փոփոխությունների համաձայն, ծրագրվում է նախարարությունների թիվը 17–ից կրճատել մինչև 12։ -0-