Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը նոր մակարդակ է ենթադրում. Պատրուշև
25.06.2013,
14:58
Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը նոր մակարդակի վրա է դրվում, երեքշաբթի լրագրողներին հայտնեց ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը նոր մակարդակի վրա է դրվում, երեքշաբթի լրագրողներին հայտնեց ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։
«Ռուսաստանն ու Հայաստանը ռազմավարական հարաբերություններ ունեն, և դա հարաբերությունների ամենաբարձր մակարդակն է»,– մի շարք երկկողմ փաստաթղթերի ստորագրումից հետո լրագրողներին ասաց Պատրուշևը։
«Մենք մեր առջև խնդիր ենք դնում, որպեսզի այն գերատեսչությունները, որոնք այս կամ այն ուղղությամբ անվտանգություն են ապահովում` ակտիվ և արդյունավետ կերպով համագործակցեն, իսկ դրա համար մենք պետք է համապատասխան նորմատիվ իրավական բազա ունենանք։ Մենք հենց դրանով էլ զբաղվում ենք։ Ես կարծում եմ, որ այդ ամենը հաստատում է համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու մեր ցանկությունը»,– ավելացրեց նա։
ՌԴ ԱԽ քարտուղարը տեղեկացրեց նաև, որ անվտանգության ոլորտում գործող հայկական և ռուսական գերատեսչություններն աշխատում են պլանային հիմունքով, և 2013թ.–ին ավարտվում է ընթացիկ պլանը։ «Այդ կապակցությամբ արդեն հանձնարարվել է նախապատրաստել 2014–2015թթ.–ի համագործակցության ծրագիրը»,– ասաց Պատրուշևը։
ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց իր ռուս գործընկերոջը աջակցության և ըմբռնման համար։ «Մենք ուրվագծեցինք մեր համագործակցության անչափ հետաքրքիր ուղղությունը և փաստացիորեն կոնկրետ արդյունքների հասանք։ Այսօր ստորագրվեցին հինգ տարբեր համաձայնագրեր, պայմանագրեր, և ես կարծում եմ, որ այն մեզ լավ, ամուր իրավական հիմք է տալիս հետագա համագործակցության համար»,– ասաց նա։
Պատրուշևի հայաստանյան այցի շրջանակներում մի շարք երկկողմ փաստաթղթեր ստորագրվեցին։ Մասնավորապես ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինի հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագիր կնքեց։
Ռոսգրանիցայի և ՀՀ ԱԱԽ–ի աշխատակազմի միջև պետական սահմանի և պետական սահմանով անցակետերի ենթակառուցվածքի բարեփոխման ոլորտում փոխգործակցության և տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր է կնքվել։
Հայաստանի և Ռուսաստանի ԱԽ քարտուղարների միջև կայացած բանակցություններից հետո համապատասխան արձանագրություն է ստորագրվել։ Նաև համաձայնագրեր են կնքվել տիեզերագնացության և սեյսմիկ պաշտպանության ոլորտներում ։ –0–