Հայաստանը պետք է կողմնորոշվի, թե ինչպես պետք է առավելագույնը երկու տարում ինտեգրվի Եվրասիական միությանը. Հայկ Բաբուխանյան
17.04.2013,
18:13
Հայաստանը պետք է կողմնորոշվի, թե որ ուղիով է գնալու և ինչպես է ինտեգրվելու Եվրասիական միությունում առավելագույնը 1.5-2 տարում, չորեքշաբթի հայտնեց Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական պատգամավոր, «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը։
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանը պետք է կողմնորոշվի, թե որ ուղիով է գնալու և ինչպես է ինտեգրվելու Եվրասիական միությունում առավելագույնը 1.5-2 տարում, չորեքշաբթի հայտնեց Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական պատգամավոր, «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը։
«Գոյություն ունեն կոնկրետ ժամկետներ, և 2015 թվականի հունվարի 1–ին պետք է ձևավորվի Եվրասիական միության հստակ հասկացություն, ու Հայաստանն այդ ժամանակ պետք է կողմնորոշվի, թե ինչպես է ինտեգրվելու այդ գործընթացին»,– չորեքշաբթի ասաց Բաբուխանյանը լրագրողներին։
Նա միաժամանակ նշեց, որ Եվրասիական միության տնտեսական ցուցանիշներով առաջ է անցնում Եվրոպականից, և այսօրվա տնտեսական, ֆինանսական և քաղաքական անկայունության պայմաններում Հայաստանի անդամակցումը Եվրասիական միությանը շատ կարևոր է։
Հայաստանի` այդ միությանն անդամակցելու դրական կողմերից նա նշեց ազատ տեղաշարժումն ու առևտուրը, ներդրումների ակտիվացումը և էներգետիկ ռեսուրսների հասանելիությունը, ինչը շատ կարևոր է Հայաստանի համար։
Բացի այդ, նա նշեց Միության երկրների միջև մարդասիրական համագործակցությունը։